Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հիասթափված է Կազանով


ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հիասթափված է Կազանով
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հիասթափված է Կազանով

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ Կազանում անցկացված բանակցությունների ձախողումը ՝՝հիասթափեցրել է իրեն՛՛։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որն է Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ ու Վաշինգտոնի հավանությանը արժանացած բանակցությունների ձախողման նկատմամբ ԱՄՆ-ի պետդեպարամենտի դիրքորոշումը՝ Նուլանդը նախ ներկայացրեց այն տեղեկատվությունը, ըստ որի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, եւ համաձայնվել են շարունակել աշխատանքները հիմնարար սկզբունքների ուղղությամբ, ապա հայտարարեց, թե ինքը պարզապես ՝՝հիասթափված է՛՛։

XS
SM
MD
LG