Հյուսիսային Կորեան իրականացրել է միջին հեռավորության երկու հրթիռի փորձարկում, որը Սեուլն ու Վաշինտոնն անմիջապես «սադրիչ» են որակել:
Հարավային Կորեայի համաձայն, Հյուսիսային Կորեան չորեքշաբթի վաղ առավոտյան արձակել է «Ռոդոնգ» բալիստիկ հրթիռը, որը հատել է 650 կիլոմետր, ապա ընկել Հյուսիսային Կորեայի և Ճապոնիայի միջև գտնվող ծովի հատվածներից մեկում:
Փխենյանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կատարել էր փոքր հեռավորության «Սկադ» տեսակի մի քանի հրթիռի փորձարկում:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակը «լուրջ սադրանք» է անվանել Հյուսիսային Կորեայի կողմից միջին հեռավորության երկու հրթիռների փորձարկումը՝ նշելով, որ այն քաղաքական ուղերձ հղելու նպատակ էր հետապնդում:
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն իր հերթին «իրավիճակի մտահոգիչ և սադրիչ լարում և Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների ծրագրի իրականացման դեմ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հստակ խախտում» է անվանել այս փորձարկումը:
ԱՄՆ-ի համաձայն, բալիստիկ հրթիռների փորձարկումներն իրականացնելուց առաջ Հյուսիսային Կորեան որևէ նախազգուշացում չի արել՝ այսպիսով վտանգի տակ դնելով հրթիռների փորձարկման տարածքով անցնող ինքնաթիռներն ու նավերը:
Հյուսիսային Կորեայի կողմից այս ամսվա սկզբին առանց նախազգուշացման արձակած հրթիռներից մեկը հատել էր 200 ուղևոր տեղափոխող Չինաստանի մարդատար օդանավերից մեկի հետագիծը: