Օբամայի կառավարությունը հայտարարել է, որ 50 միլիոն դոլար կհատկացնի Ալցհայմերի հիվանդության հնարավոր բուժման հետազոտությունների համար: Հատկացումների տրամադրումը հիմնված է Ալցհայմերի հիվանդության ոլորտում գրանցված առաջընթացի վրա՝ հիվանդության, որն ազդում է ամբողջ աշխարհում տարեցների վրա՝ պատճառելով հիշողության արագ կորուստ և նյարդաբանական անգործություն:
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգընը 2004 թվականին՝ 93 տարեկան հասակում էր մահացել Ալցհայմերի հիվանդությունից:
Այդ ժամանակից հետո հիվանդության մասին մեր ունեցած գիտելիքները խորացել են՝ առաջընթաց գրանցելով հատկապես վերջին 5 տարիների ընթացքում:
Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրության ոլորտում առաջատար բժիշկ Ռոն Փիթըրսընի համաձայն, բժիշկները կարողանում են տեսնել հիվանդության վաղ նշանները և գուցե ախտորոշել հիվանդության միտումը, երբ մարդիկ դեռ առողջ են: «Այժմ անհրաժեշտ է այս գործում ընդգրկել թերապևտների, որոնք էլ փոփոխություն կառաջացնեն», - ասում է Փիթըրսընը:
Նյարդաբան Ռոն Փիթըրսընը կարևորում է հիվանդության կենսաքիմիական պատճառների շուրջ վերջին հայտնագործությունները, վաղ ախտորոշելու նոր եղանակները և Ալցահայմերի հիվանդությունից տառապողների նկատմամբ ցուցաբերվող ավելի լավ խնամքը: Սակայն հիվանդների կյանքում իրական փոփոխություն առաջացնելու համար ըստ Փիթըրսընի, առավել արդյունավետ բուժման մեծ կարիք է զգացվում։
«Ներկայումս հիվանդության ախտանիշերը բուժող դեղորայք կա, սակայն դրանք ընդհանուր արդյունքի վրա չեն ազդում», - ասում է Փիթըրսընը:
Նոր հետազոտությունների համար Օբամայի կառավարության կողմից կատարվելիք ֆինանսական հատկացումները պետք է փոխեն այդ իրավիճակը:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն բժիշկ Ֆրանսիս Քոլինսի խոսքերով՝ նոր միջոցների օգնությամբ հետազոտությունները կարագացնեն բուժման որոնումները՝ նպատակ, որն ավելի մոտ է թվում, քան երբևէ:
«Վերջապես սկսում ենք հասկանալ, թե ինչ է պատահում Ալցհայմերով հիվանդի ուղեղի բջիջներում և ինչպես է այն տարածվում: Դա ամենամեծ հնարավորությունն է՝ գտնելու բուժման այնպիսի մոտեցում, որը կթափանցի հիվանդության խորքը», - ասում է Քոլինսը:
Այլ փորձագետներ նույն հույսն ունեն: Առողջապահության աջակցության ամերիկյան հիմնադրամի փոխնախագահ Գայ էյկինը հովանավորում է Ալցհայմերի և ծերանալու հետ կապված այլ հիվանդությունների հետազոտությունը:
«Մոտ ապագայում հիվանդությունը փոփոխող բուժում կհայտնաբերվի և այս հիվանդությունը բուժելու ձգտումը կմեծանա գալիք տասնամյակում: Հնարավոր է՝ այն դանդաղ է, սակայն ուսումնասիրությունը, դժբախտաբար, դանդաղ գործընթաց է», - ասում է Էյկինը:
Ալցհայմերի հիվանդությունն առաջին անգամ ճանաչելուց մեկ դար հետո այն մնում է բժշկական համառ առեղծված՝ առանց դրա պատճառի կամ բուժման որևէ բանալու: Սակայն փորձագետները վստահ են, որ շարունակական հետազոտության առաջընթացի և քաղաքական հանձնառության շնորհիվ Ալցհայմերի դեմ պայքարում շուտով հաջողություն կարձանագրվի: