Մատչելի հղումներ

Նեթանյահու. «Աշխարհում երկակի ստանդարտներ են կիրառվում»


Իսրայելի վարչապետը վիճարկել է արևմտյան Երուսաղեմի օկուպացված տարածքներում հրեական նոր բնակարաններ կառուցելու ծրագրերին ընդդեմ ուղղված միջազգային հանրության դիրքորոշումը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վիճարկել է արևմտյան Երուսաղեմի օկուպացված տարածքներում հրեական նոր բնակարաններ կառուցելու ծրագրերին ընդդեմ ուղղված միջազգային հանրության դիրքորոշումը:

Օտարերկրյա լրագրողների հետ ունեցած իր հանդիպման ընթացքում Իսրայելի վարչապետը մեղադրել է միջազգային հանրությանը երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Վարչապետ Նեթանյահուի համաձայն, միջազգային հանրությունը դատապարտել է Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներում բնակարանների դեռևս չսկսած շինարարության մասին նախագիծը՝ միաժամանակ լռություն պահպանելով աքսորի մեջ գտնվող «Համաս»-ի առաջնորդ Խալեդ Մաշաալի կողմից Գազայի գոտու այցելության կապակցությամբ:

«Համաս»-ի կողմից վերահսկվող տարածք անցյալ շաբաթվա վերջին կատարած իր առաջին այցի ընթացքում Մաշաալը մի շարք ելույթներ է ունեցել, որոնց ժամանակ խոստացել է ջնջել Իսրայելը աշխարհի երեսից:

Վարչապետ Նեթանյաոհուն մեղադրել է Եվրոպային, Միացյալ Նահանգներին և պաղեստինցիների նախագահ Մահմունդ Աբբասին Մաշաալի սպառնալիքների կապակցությամբ «խլացուցիչ լռություն» պահպանելու մեջ:

Պաղեստինցիների համաձայն, «E1» անվանումը կրող Իսրայելի կողմից բնակարանների կառուցման նախագիծը «մահացու հարված» կհասցնի խաղաղություն հաստատելու որևէ հույսերին, քանի որ այս առանձնացնելու է Հորդանան գետի արևմտյան ափը Երուսաղեմից, որը պաղեստինցիները հուսով են վերածելու իրենց ապագա պետության մայրաքաղաքի:
XS
SM
MD
LG