Ղազախստանի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականը երկարաձգելու առաջարկի օգտին։
Առաջարկությունը հանրաքվեի ընթացքում ընդունվելու դեպքում, Նազարբաևի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել` առանց 2012 թվականին նախագահական ընտրություններ անցկացնելու:
Հանրաքվեի անցկացման շուրջ Ղազախստանի խորհրդարանի քվեարկությունն անցկացվել է երկրի հինգ միլիոն բնակիչների կողմից հանրաքվեն անցկացնելու միջնորդագիրը ստորագրելուց հետո։
ԱՄՆ-ի համաձայն, հանրաքվեի անցկացմամբ Ղազախստանում «ժողովրդավարությունը հետընթաց կապրի»։
70-ամյա Նազարբաևը Ղազախստանի անկախության ողջ պատմության ընթացքում՝ արդեն 20 տարի գտնվում է նախկին խորհրդային այս հանրապետության իշխանության ղեկին։