Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարի համաձայն, Եվրամիության ղեկավարները պետք է բարելավեն հարաբերությունները Անկարայի կառավարության հետ


ՆԱՏՕ-ի ղեկավար Անդըրս Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Եվրամիությանը Թուրքիայի նկատմամբ անարդար վերաբերմունք ցուցաբերելու համար։

Ռասմուսենը ՛՛Պոլիտիկեն՝՝ դանիական թերթին հայտնել է, թե Եվրամիության ղեկավարները պետք է մի շարք քայլերի դիմեն Անկարայի կառավարության հետ հարաբերությունները բարելավելու համար։

Նա ասել է, թե Թուրքիան պետք է հավելյալ ձայն ունենա թուրքական զորքեր ներառնող ռազմական գործողությունների շուրջ որոշումներ կայացնելիս։ Նա ասել է նաեւ, թե Եվրամիությունը պետք է հաստատի Եվրոպայի պաշտպանության գործակալությանը միանալու Թուրքիայի ցանկությունը։

Ռասմուսենը հայտարարել է, թե ռազմական զարգացումների գործակալության մեջ Թուրքիային չընդունելու որոշումը անարդար է։ Նա ընդգծել է Նորվեգիայի օրինակը, որը Եվրամիության անդամ չլինելով հանդերձ, հատուկ պայմանավորվածություն ունի ռազմական այդ գործակալության հետ։

Ռասմուսենն ասել է, թե այդ պայմանավորվածությունը Եվրամիության անդամակցության բանակցություններից դուրս գործընթաց է։

Եվրամիության պաշտոնյաները բազմիցս կոչ են արել, որ Թուրքիան իր ազդեցությունը բանեցնի Կիպրոսի հարցի լուծմանը օգնելու համար։

XS
SM
MD
LG