«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չորեքշաբթի օրը երկօրյա այցով կայցելի Հայաստան՝ Հարավային Կովկասի պետությունների կատարվող շրջագայության շրջանակներում»:
Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի կողմից տարածված հաղորդագրությունում, որի համաձայն այցի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր այցի շրջանակներում նաև կայցելի Երևանի պետական համալսարան, որտեղ հանդես կգա զեկույցով:
Հայաստանյան լրատվամիջոցների վկայությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան հետաձգվել է: Ռասմուսենի սեպտեմբերի 5-ի վրա նշանակված բոլոր հանդիպումները կհետաձգվեն մեկ օրով: