Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ռուսաստանը պետք է միանա հակահրթիռային պաշտպանության ծրագրին »


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության ծրագրին մասնակցելու կոչ է արել:

Ուրբաթ օրը ռազմական և գործարար ոլորտի առաջնորդների դեմ ունեցած ելույթի ընթացքում Ռասմուսենը հայտնել է, որ Եվրոպայի հակահրթիռային պաշտպանության ծրագրում Մոսկվային ներգրավելը կնպաստի նաև միջուկային և սովորական սպառազինության ոլորտներում անվտանգության և վստահության ձևավորմանը:

Իր խոսքերով, Ռուսաստանին ծրագրում չներառելը Եվրոպայում կստեղծի բաժանարար նոր գծեր:

Ռասմուսենը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը Վրաստանի հարցում հիմնարար տարաձայնություններ ունեն, սակայն այդ տարաձայնությունները չպետք է գերակշռեն Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում:

Ուրբաթ օրը Ռուսաստանի պաշտոնյաները հաստատել են, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստացել է նոյեմբեր ամսին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում դաշինքի 28 անդամ պետությունների գագաթաժողովին մասնակցելու հրավեր:

XS
SM
MD
LG