Մատչելի հղումներ

«ՆԱՏՕ-ն դիմում է իր գործընկերների առավել արդյունավետ պաշտպանության միջոցների». Ռասմուսեն


Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի համաձյան, լարվածությունը նվազեցնելու համար Արևմուտքը պետք է դադարեցնի Ուկրաինայի ներկայիս իշխանությունների «օրինականացմանն ուղղված գործողությունները»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ուրբաթ օրն ասել է, թե Ռուսաստանը պետք է հեռացնի իր զինված ուժերի ստորաբաժանումները Ուկրաինայի սահմանների մոտակայքից և անկեղծ երկխոսություն մեկնարկի Արևելքի հետ:

Ռասմուսենն ասել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի քննարկում Ուկրաինայում ռազմական գործողությունների դիմելու հնարավորությունը՝ միաժամանակ նշելով, որ այն դիմում է իր գործընկերներին առավել արդյունավետ պաշտպանելուն միտված քայլերին:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ հրապարակել է պատկերներ, որտեղ ցուցադրված են Ուկրաինայի սահմանների մոտակայքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Լուսանկարներում պատկերված են հրետանային գումարտակներ, ուղղաթիռներ և հատուկ ուժերի ստորաբաժանումներ, որոնց զինծառայողների ընդհանուր թիվը կարող է հասնել 35-ից 40 հազարի:

Չեխիայի պաշտոնյաների հետ Պրահայում նախօրեին անցկացված հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենն ասել էր, որ եթե Ռուսաստանը լուրջ է վերաբերվում Արևմուտքի հետ երկխոսությանը, ապա առաջին քայլն այս ուղղությամբ զինված ստորաբաժանումներն հետ քաշելը կդառնա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ուրբաթ օրն ասել է, թե պատրաստ է ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Կիևի հետ Ուկրաինայի շուրջ քառակողմ բանակցություններ անցկացնելուն:

Լավրովը սակայն միաժամանակ նշել է, որ լարվածությունը նվազեցնելու համար Արևմուտքը պետք է դադարեցնի Ուկրաինայի ներկայիս իշխանությունների «օրինականացմանն ուղղված գործողությունները»:

«Կարծում եմ՝ Ուկրաինայի ճգնաժամի ընթացքում ստեղծված լարվածությունը հնարավոր է նվազեցնել: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել Մայդանի կառավարությունը հնարավոր բոլոր եղանակներով օրինականացմանն ուղղված ջանքերը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
XS
SM
MD
LG