Մատչելի հղումներ

Ռասմուսեն. «ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցություն տրամադրել Աֆղանստանին»


Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ նույնիսկ, երբ Աֆղանստանը «ամրապնդի իր սեփական ուժերը», ՆԱՏՕ-ն մենակ չի թողնի այս երկիրը

ՆԱՏՕ-ի բարձրագույն պաշտոնյան չորեքշաբթի օրն ասել է, որ միջազգային դաշինքը շարունակելու է տրամադրել աջակցություն Աֆղանստանի ուժերին, որպեսզի վերջիններս կարողանան ստանձնել երկրում անվտանգությունն ապահովելու պարտականությունը 2014 թվականից հետո, երբ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները դուրս բերվեն Աֆղանստանից:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ նույնիսկ, երբ Աֆղանստանը «ամրապնդի իր սեփական ուժերը», ՆԱՏՕ-ն մենակ չի թողնի այս երկիրը:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ համատեղ անցկացված ասուլիսի ընթացքում այս հայտարարությամբ հանդես գալուց հետո Ռասմուսենը տեղեկացրել է Աֆղանստանում 2014 թվականին նոր, ոչ ռազմական առաքելություն մեկնարկելու ծրագրերի մասին:

Աֆղանստանի նախագահ Քարզայն իր հերթին ասել է, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են դաշինքի մարտական առաքելությունը ժամանակին և նույնիսկ վաղօրոք ավարտելու ծրագրերը:

Այս երկրում արդեն 11 տարի շարունակվող ՆԱՏՕ-ի առաքելությունը գնալով զրկվում է դաշինքի անդամ պետությունների քաղաքացիների աջակցությունից: Որոշ պետություններ կոչ են արել նույնիսկ մշակել դաշինքի զորքերի արագացված դուրսբերման ծրագրեր:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային ուժերն այժմ ունեն մոտ 100 հազար զինծառայող, որոնք աջակցում են երկրի նախագահի վարչակազմին և թալիբների գլխավորությամբ զինյալների կողմից իրականացվող գրոհների դեմ վերջինիս կողմից իրականացվող պայքարին:
XS
SM
MD
LG