Մատչելի հղումներ

ՆԱՍԱ. «Հնարավոր է, որ տիեզերագնացներին անհրաժեշտ լինի էվակուացնել»


ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, հնարավոր է, որ Միջազգային տիեզերակայանում գտնվող տիեզերագնացներին անհրաժեշտ լինի էվակուացնել, եթե Ռուսաստանին չհաջողվի մինչև նոյեմբեր ամիս գործարկել «Սոյուզ» տեսակի հրթիռները:

Միջազգային տիեզերակայանի ծրագրի ՆԱՍԱ-ի ղեկավար Մայք Սուֆրեդինիի համաձայն, հնարավոր է, որ տիեզերակայանում գտնվող վեց տիեզերագնացներին անհրաժեշտ լինի լքել կայանը, եթե Ռուսաստանի գիտնականները չպարզեն անցյալ շաբաթ դեպի տիեզերակայան ուղևորվող բեռնատար տիեզերանավի վթարի պատճառները:

Ռուսաստանը երկուշաբթի օրն առնվազն մեկ ամսով հետաձգել է դեպի Միջազգային տիեզերակայան կայան տիեզերագնացներ ուղարկելու գործընթացն այն բանից հետո, երբ տիեզերագնացներին դեպի տիեզերակայան տեղափոխելու համար օգտագործվող հրթիռի նման մի հրթիռ օգոստոսի 24-ին ենթարկվել է վթարի Սիբիրի տարածքներից մեկը վրա: Այդ հրթիռը Միջազգային տիեզերակայան պետք է հասցներ երեք տոննա պաշար:

Միջազգային տիեզերակայանի անձնակազմը, որի կազմում մտնում են Ռուաստանի երեք, Միացյալ Նահանգների երկու, և Ճապոնիայի մեկ տիեզերագնաց, չի կարող տիեզերակայանում անընդմեջ գտնվել վեց ամսից ավելի, քանի որ ճառագայթումը վտանգում է տիեզերագնացների առողջությունը:

Տիեզերակայանի անձնակազմի երեք ներկայացուցիչ, ըստ ժամանակացույցի, պետք է լքեն տիեզերակայանը հաջորդ ամսվա ընթացքում, իսկ ևս երեքը` նոյեմբերի կեսին:

Ռուսաստանի պաշտոնատար անձանց համաձայն, կախված հետաքննության արդյունքներից, նոյեմբեր ամսվա սկզբին դեպի տիեզերակայան տիեզերագնացներին տեղափոխելուց առաջ հոկտեմբերին նախատեսվում է փորձարկել «Սոյուզ» տեսակի մեկ կամ երկու հրթիռ:

Չնայած Միջազգային տիեզերակայանի անձնակազմը բավական պաշարներ ունի` այնտեղ մինչև հաջորդ տարվա ամառը գտնվելու համար, սակայն տիեզերակայանի որոշ բաղադրամասեր նախատեսված չեն տիեզերքում շատ երկար ժամանակ գտնվելու համար: Տիեզերակայանին ներկայում կցված «Սոյուզ» տեսակի երկու պարկուճներ նախատեսված չեն 200 օրից ավելի տիեզերքում գտնվելու համար:

XS
SM
MD
LG