Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 23-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հայատանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, ելույթ ունենալով նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Արևելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը և Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ կատարվող աշխատանքները վկայում են ծրագրի կենսունակության մասին:
«Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում մտքեր փոխանակելու համագործակցության խթանմանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, ամփոփելու արդեն կատարվածը և ներկայացնելու սպասելիքները, ինչպես նաև մշակելու նոր ձեռնարկվելիք քայլեր», - ասել է արտգործնախարար Նալբանդյանը:
«Ինձ հաճելի է նշել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից երկու տարի անց Հայաստանը նշանակալից առաջընթաց է արձանագրել. 29 բանակցային գլխից 28-ը արդեն փակվել են և ընդամենը մեկ ոլորտին վերաբերող գլուխ է մնացել համաձայնեցնելու», - նշել է նախարարը՝ հավելելով. «Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է Ասոցացման համաձայնագրի բանակցություններում՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում: Մեր նպատակն է մոտենալ դրանց ավարտական փուլին մինչ Վիլնյուսի գագաթաժողովը»:
Էնդվար Նալբանդյանը նշել է նաև, որ մարդկանց միջև շփումները և շարժունակության խթանումը համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ են: «Ես ուրախ եմ նշել, որ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը այժմ վերջնական տեսքի են բերված և առաջիկայում ակնկալում ենք դրանց ստորագրումը և վավերացումը», – ասել է նախարարը:
Նախարարական հանդիպմանը համատեղ հայտարարություն ընդունվեց, որտեղ ընդգծվել է, որ Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական Միության փոխնախագահ, Բարձր Ներկայացուցչի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզը լավ հիմք է հանդիսանում Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ Պրահայի և Վարշավայի գագաթաժողովներում մշակված նպատակներով առաջնորդվելու համար: Նշվել է նաև, որ 2013 թվականին կայանալիք Արևելյան գործընկերության հաջորդ նախարարական հանդիպումը լավ առիթ կլինի դիտարկելու և նախանշելու ձեռնարկվելիք հետագա քայլերը: