Մատչելի հղումներ

Լրացավ Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձը


Լրացավ Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձը
Լրացավ Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձը

Դեկտեմբերի 10-ին լրացավ Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձը։

1991 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ Արցախի քվեարկողների 98,9%–ը իրենց ձայնն էին տվել անկախ և ինքնավար պետություն ձևավորելու օգտին։

Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ 2006 թվականին, Արցախի ժողովուրդը վերահաստատեց ազատ և անկախ պետությունում ապրելու իր կամքը՝ ընդունելով երկրի Սահմանադրությունը։

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ միջազգային իրավունքի և գործող օրենսդրության նորմերին համապատասխան անցկացված այս հանրաքվեները հիմքն են Արցախի անկախ պետականության։

Տոնական օրվա կապակցությամբ ԼՂՀ–ի նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

Ուղերձում նա նշել է, որ հանրաքվեները ձևավորել են Արցախի պետականության կառուցման փիլիսոփայությունը, որի հիմքում են ժողովրդավարությունը, սոցիալական հզոր համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ազատությունն ու անկախությունը՝ բացառիկ գաղափարներ ու արժեքներ, որոնք հաստատուն են և անփոփոխ Արցախի ժողովրդի համար, որը երբեք չի հրաժարվի իր ընտրած ճանապարհից:

Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտնել է նաև իր համոզմունքը, որ Հանրապետության անկախությունը ճանաչվելու է միջազգային հանրության կողմից, քանի որ երկրի ծնունդն ու գոյությունն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքների նորմերին և հիմնարար սկզբունքներին:

XS
SM
MD
LG