Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնում է հրետանային կրակ բացել


Սպառնալիքը խոստանում է իրագործել դեպի իր տարածք Հարավային Կորեայի ակտիվիստների կողմից թռուցիկներով օդապարիկներ ուղարկելու դեպքում

Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնացել են հրետանային կրակ բացել Հարավային Կորեայի տարածքի ուղղությամբ այն դեպքում, եթե ակտիվիստները Հյուսիսային Կորեայի տարածք ուղարկեն «հակահյուսիսային» թռուցիկներով բեռնված օդապարիկներ:

Հյուսիսային Կորեայի Լուրերի կենտրոնական գործակալությունն ուրբաթ օրը նշել է, որ Կորեայի ժողովրդական բանակի Արևմտյան ճակատի հրամանատարությունը կարող է առանց նախազգուշացման «անգութ կրակ» բացել Հարավային Կորեայի հյուսիս-արևմտյան Ֆաջու քաղաքի ուղղությամբ, որտեղից ակտիվիստները նախատեսում են երկուշաբթի օրը ուղարկել օդապարիկները:

Հյուսիսային Կորեայի լրատվական գործակալության հաղորդագրությունը օդապարիների ուղարկման նախապատրաստման մեջ մեղադրել է Հարավային Կորեայի զինուժը, սակայն Սեուլը նշել է, թե բանակը որևէ առնչություն չունի օդապարիներ ուղարկելու ծրագրերի հետ:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարն իր հերթին, ի պատասխան սպառնալիքների, նշել է, որ հարձակման դեպքում իր հրամանատարության տակ գտնվող ուժերը կարձագանքեն անմիջապես՝ ոչնչացնելով կրակակետերը:
XS
SM
MD
LG