Եգիպտոսում երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը տեղի են ունեցել բախումներ պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մորսիի և երկրի անվտանգության ուժերի միջև, որոնց ընթացքում զոհվել է առնվազն յոթ, վնասվածքներ ստացել՝ 261 մարդ:
Բախումները Մոսիի վերադարձը պահանջող ցուցարարների հետ տեղի են ունեցել հիմնականում Կահիրեի կենտրոնական շրջաններում: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ինչին ի պատասխան ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ:
Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Եգիպտոսի այլ քաղաքներում, ներառյալ Ալեքսանդրիա քաղաքը:
Եգիպտոս այցելած ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ռոբերտ Բերնսը նախօրեին հանդիպում է ունեցել երկրի ժամանակավոր իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնք փորձում են առաջ քաշել երկրում անցումային շրջանի ծրագիրը:
ԱՄՆ-ի փոխարտգործնախարարն ասել է, թե Միացյալ Նահանգները չի փորձում Եգիպտոսին պարտադրել ժողովրդավարության իր մոդելը: Բերնսը նաև հայտնել է Միացյալ Նահանգների իշխանությունները համոզմունքն առ այն, որ միայն Եգիպտոսի ժողովուրդը կարող է որոշել երկրի ապագան:
Փոխարտգործնախարար Բերնսը դարձել է ԱՄՆ-ի բարձրաստիճան առաջին պաշտոնյան, որն այցելել է Եգիպտոս՝ նախագահ Մորսիին զինված ուժերի կողմից պաշտոնանկ անելուց հետո:
Միացյալ Նահանգների վարչակազմը քննադատության է ենթարկվում և՛ Մորսիի կողմնակիցների, և՛ ընդդիմախոսների կողմից, քանի որ երկու կողմերն էլ կարծում են, թե ԱՄՆ-ը սատարում է հակառակ կողմին: