Եգիպտոսում մեկնարկել է երկրի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի նոր դատավարությունը, որի ընթացքում վերջինիս կներկայացվեն 2011 թվականին բանտից փախուստի դիմելու մեղադրանքներ:
Եգիպտոսի պետական լրատվամիջոցների համաձայն, երեքշաբթի օրը Կահիրեում մեկնարկած դատավարության ընթացքում նախագահ Մորսիի հետ միասին անցկացվում է ևս 130 մարդու, այդ թվում՝ «Մահմեդական եղբայրության», պաղեստինցիների «Համաս» խմբավորման, ինչպես նաև Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման անդամների դատավարությունը:
Նախագահ Մորսին դատարանի առջև կկանգնի նաև 2012 թվականին հակակառավարական բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություններ հրահրելու մեղադրանքներով: Այս գործով դատավարությունը կվերսկսվի շաբաթ օրը՝ նոյեմբերի ամսին տեղի ունեցած մեկնարկից երկու անգամ հետաձգվելուց հետո:
Մոհամեդ Մորսիի դեմ հարուցած դատական երրորդ գործով ինքը մեղադրվում է մեղադրում են դատական մարմիններին վիրավորանք հասցնելու մեջ, մինչդեռ ևս մեկ դատական գործով Մորսին մեղադրվում է պաղեստինցիների «Համաս» խմբավորման հետ համագործակցության մեջ:
Եգիպտոսում երեքշաբթի օրը, բացի այդ, հարձակում է իրականցվել երկրի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վրա: Անհայտ զինյալը գնդակահարել է երկրի ներքին գործերի նախարարության տեխնիկական վարչության ղեկավար, գեներալ-մայոր Մոհամեդ Էլ-Սաիդին: