Մատչելի հղումներ

«Moody’s»-ը նվազեցրել է հոլանդական հինգ բանկի վարկային վարկանիշը


«Moody's Investor's Service» վարկանիշային գործակալությունը հայտնել է հոլանդական հինգ բանկի վարկային վարկանիշը նվազեցնելու մասին:

Գործակալության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս բանկերի թվում են «ING»-ին և «ABN AMRO»-ն, որոնց վարկային վարկանիշը նվազեցվել է երկու կետով, իսկ «ING» բանկի վերաբերյալ հրապարակվել է բացասական կանխատեսում:

«Moody’s»-ը հայտնել է նաև, որ Նիդերլանդներում մինչև այս տարվա վերջ և նույնիսկ ավելի երկար կպահպանվեն բանկերի աշխատանքի համար անբարենպաստ պայմանները:

Վարկանիշային գործակալության համաձայն, բանկերի գործունեության համար անբարենպաստ պայմանները ստեղծվել են Նիդերլանդների շուկայում անշարժ գույքի գների անկման, ինչպես նաև Եվրոպայում ծավալված պարտքային ճգնաժամի պատճառով:

Անցյալ ամիս «Moody’s»-ը մեկից երեք կետով նվազեցրել էր Իսպանիայի 16 բանկերի վարկային վարկանիշը՝ նշելով, որ նման որոշման համար հիմք է ծառայել երկրում շարունակվող տնտեսական անկումն ու Իսպանիայի կառավարության վարկունակության նվազեցումը:

XS
SM
MD
LG