Մեծ Բրիտանիայում պետական ծախսումները կրճատելու, հարկերը բարձրացնելու ու թոշակային համակարգը վերափոխելու պատճառով Լոնդոնում 250 հազար մասնակիցների կողմից սկսված բողոքի ցույցերից հետո դիմակավոր ցուցարարների ու ոստիկանների միջեւ տեղի են ունեցել բախումներ, այնուհետեւ հարձակումներ են սկսվել խանութների, հյուրանոցների ու բանկերի վրա:
Մոտ 200 մարդ է ձերբակալվել: Կան տասնյակ վիրավորներ, քանի որ ցուցարարները ոստիկանների վրա են նետել ապակե շշեր, բոցավառվող եւ այլ առարկաներ:
Երկրի պակասորդը նվազեցնելու նպատակով կառավարությունը որոշել է հասարակական ցախսումներից իրականացնել 130 միլիարդ դոլարի կրճատումներ:
Ցույցերը կազմակերպած արհմիությունները պնդում են, որ բյուջեի կրճատումները կվնասեն տնտեսության վերականգնումը ու կգցեն Մեծ Բրիտանիայի հեղինակությունը:
Իրաքի պատերազմի դեմ 2003 թվականին անցկացված ցույցերից հետո, շաբաթ օրվա ցույցն այս երկրում ամենամարդաշատ բողոքի ակցիան էր: