Սիրիայի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները ժամանել են Լիբանան հատուկ հանդիպմանը մասնակցելու համար։ Հանդիպման նպատակը՝ 2005-ին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ կասկածյալ Հեզբոլլահ խմբավորման հասցեին ուղղված մեղադրանքների շուրջ քննարկումներն են։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը եւ Սաուդյան Արաբիայի Թագավոր Աբդուլահը Ուրբաթ օրը Բեյրութում կբանակցեն Լիբանանի նախագահ Սուլեյմանի հետ։
Երեք առաջնորդները կքննարկեն Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հոր՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության մասին ՄԱԿ-ի կողմից իրագործվող հետաքննությունը։
Սա Ասսադի առաջին այցն է Բեյրութ սպանությունից հետո։
Լիբանանի Հեզբոլլահ խմբավորումը հերքել է սպանության հետ ունեցած իր կապերը, սակայն ՄԱԿ-ը այս հանցանքում մեղադրում է Հեզբոլլահի որոշ անդամների։ Սիրիան ամուր կապեր է ունեցել Հեզբոլահի հետ։ Շատ երկրներ մեղադրել են Սիրիային, սակայն Դամասկոսը հերքել է մեղադրանքները։