Մատչելի հղումներ

Լիբիայում Քադաֆիի ուժերն անտեսել են զենքը վայր դնելու վերջնաժամկետը


Լիբիայում Քադաֆիի ուժերն անտեսել են զենքը վայր դնելու վերջնաժամկետը
Լիբիայում Քադաֆիի ուժերն անտեսել են զենքը վայր դնելու վերջնաժամկետը

Լիբիայում շարունակվում են մարտերն ընդդեմ երկրի նախկին ղեկավար Մոամար Քադաֆիին հավատարիմ ուժերի։ Բանի Ուալիդ քաղաքում մղվող մարտերի ընթացքում զոհվել է անցումային կառավարության համար կռվող երեք մարտիկ։ Քադաֆիի ուժերը շարունակ արձակում են հրթիռային եւ նշանառու կրակ։

Տեղական նոր իշխանությունները Քադաֆիի ուժերին ավելի վաղ տվել էին մինչե շաբաթ օրը զենքը վայր դնելու ժամանակ։ Անցումային ժամանակավոր խորհուրդն այսպիսով ցանկանում է կանխել արյունահեղությունը։ Ու չնայած մարտերը շարունակվում են, ժամանակավոր խորհուրդը հայտարարում է, թե դեռեւս ուշ չէ մարտերը դադարեցնելու համար։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Քադաֆիին հավատարիմ մի գեներալ եւ մի քանի այլ պաշտոնյաներ անցել են Նիգերի սահմանը։

Նիգերի իշխանությունները տեղեկացրել են, որ Լիբիայից Նիգեր է անցած մի քանի օրերի ընթացքում մուտք գործել 18 մարդ, որոնց մեջ չկա Քադաֆին։

Ժամանակավոր խորհրդի մի պատվիրակություն է մեկնել Նիգեր, բանակցելու համար, որպեսզի կանխվի Քադաֆիի փախուստը դեպի այս երկիր։

Ինտերպոլը մեկ օր առաջ տվել էր Քադաֆֆին, նրա որդի Սաիֆ-Իսլամին եւ անվտանգության նախկին նախարար Աբդուլլահ ալ-Սենուսիին որոնելու եւ ձերբակալելու հրահանգ։

XS
SM
MD
LG