Ստամբուլում հինգշաբթի օրն անցկացվել է Թուրքիայի և Ռուսաստանի Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում ձևավորված Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը:
Խորհրդի նիստը նախագահել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, երկու պետությունների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային իրադարձությունները:
Թուրքիայի և Ռուսաստանի Բարձրագույն մակարդակի համագործակցության խորհուրդը հիմնադրվել է 2010 թվականի մայիսի 12-ին: