Սերբիայի խորհրդարանն ընդունել է Կոսովոյի հետ երկխոսությունը խորացնելու մասին որոշում, որի նպատակը կողմերի միջեւ առեւտրային հարցերում անցյալ շաբաթ սկսված բռնություններին վերջ տալն է։
Անցած երկուշաբթի օրը Կոսովոյի ալբանացիների հատուկ ուժերը գրավել էին սերբական անցումային երկու կետ, թույլ չտալու համար Սերբիայից ներկրումներ՝ որպես Կոսովոյից ներկրումներն արգելելու մասին Սերբիայի կողմից ավելի վաղ ընդունված որոշման։
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը կիրակի օրը հայտարարել է, թե ինքը կարծում է, որ Կոսովոյի ալբանական կառավարության նպատակն այս տարածքի ժողովրդագրական հավասարակշռությունն ալբանացիների օգտին փոփոխելն է։ Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տադիչն իր հերթին Բելգրադին է մեղադրում բռնությունները հրահրելու մեջ։
Սերբիայի նախագահը երկրի խորհրդարանի պատգամավորներին հղած իր խոսքում ասել է, միեւնույն ժամանակ, թե չնայած սկսված հակամարտությանը, Բելգրադը չի սկսի պատերազմ ընդդեմ Կոսովոյի՝ այն միտքն արտահայտելով, թե խաղաղության համար չկա այլընտրանք։ Նա հիշեցրել է նաեւ 199Օ-ական թվականների Հարավսլավական պատերազմի դառը հետեւանքները, որի արդյունքում զոհվել էին հարյուր հազարավոր մարդիկ։