Մատչելի հղումներ

«Ղուրանը այրելու արարողությունը կարող է վտանգել զինծառայողների կյանքը»


«Սեպտեմբերի 11-ին ամերիկյան եկեղեցիներից մեկում Ղուրան այրելու արարողությունը կարող է վտանգել ԱՄՆ-ի զինծառայողների կյանքը և վնաս հասցնել երկրում տարվող աշխատանքներին»:

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Դեյվիդ Պետրեուսը երեքշաբթի օրն այս հայտարարությամբ զգուշացրել է, որ մահմեդական սուրբ գրքի նախատեսված այրումը «հենց այն գործողությունն է, որը թալիբներն օգտագործելու են քարոզչական նպատակներով: Դա կարող է հրահրել հակաամերիկյան տրամադրություններ ոչ միայն Աֆղանստանում, այլ մահմեդական ամբողջ աշխարհում», ասել է նա:

«Դոուվ ուորլդ աութրիչ սենթեր»-ը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող փոքր ավետարանական եկեղեցի է, որտեղ նախատեսվում է այրել Ղուրանը` որպես սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման նկատմամբ բողոք: ԱՄՆ-ի իշխանությունները այրման արարողության անցկացման արտոնություն չեն տվել եկեղեցուն, սակայն եկեղեցին, այնուամենայնիվ, խոստացել է անցկացնել այդ արարողությունը:

Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը նույնպես քննադատել է եկեղեցու ծրագրերը` ասելով, որ ԱՄՆ-ի կառավարությունը որևէ կերպ չի հաշտվի իսլամի նկատմամբ «անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու» գործողությունների հետ:

XS
SM
MD
LG