Մատչելի հղումներ

Քերրի. "Լիբիայում ու Իրաքում ՝՝Դաեշին՛՛ պարտության մատնելու համար ավելին է պետք անել"


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը պարտության մատնելու միջազգային ջանքերը ճիշտ ուղղությամբ են զարգանում, սակայն զգուշացնում է, որ Լիբիայում ու Իրաքում ավելին է պետք անել.

Հռոմում կայացած գրեթե 20 երկրների արտաքին գործերի նախարարների հավաքի ժամանակ Ջոն Քերրին խոսել է «Դաեշի» դեմ վարվող ռազմարշավի ու նոր վտանգների մասին.«Սա օգտակար հանդիպում չի լինի, եթե չխոսենք ավելին անելու կարեւորության մասին, քանի որ մենք դեռևս վերջնականապես չենք հաղթել: Սակայն և՛ Սիրիայում, և՛ Իրաքում հաղթելու ենք, և տեսնում ենք «Դաեշի» մտախմորումները դուրս սպրդելու այլ երկրներ: Մասնավորապես Լիբիա և այլ երկրներ, որտեղ նրանք նոր ծայրահեղական խմբեր են ընդգրկում իրենց կազմը, որոնց միայն պիտակում են «Դաեշ» անվանումով և ապա հայտարարում, թե իբր խալիֆայությունը մեծանում է: Ուստի, թեև սա ֆիզիկական մարտահրավեր է, սակայն այն նաև հաղորդակցական ու տեղեկատվական մարտահրավեր է», - ասել է Քերրին:

Նա ընդգծել է, թե վտանգ կա, որ գրոհայինները վերահսկողության տակ կարող են առնել Լիբիան իր ընդարձակ վառելիքային պաշարներով: Սակայն Քերրին շեշտել է, որ նշմարվող ազգային միասնության կառավարության ստեղծումը կարող է կանխարգելել դեպքերի նման զարգացումը:

Քերրին նաև ուշադրություն է հրավիրել Սիրիայում մարդասիրական իրավիճակի վրա, անվանելով այն «աղետ», որին մարդկությունը չի առնչվել Երկրորդ աշխարհամարտից ի վեր:

XS
SM
MD
LG