Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը վաղը մեկնում է Թուրքիա


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին շաբաթ օրը կժամանի Թուրքա՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին սատարող պետությունների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կարևոր տեղ կզբաղեցնի Սիրիայում չդադարող բռնությունների պատճառով Հորդանան տեղափոխվող փախստականների խնդիրը:

«Հնարավոր է պատկերացնել այս իրավիճակի ապակայունացնող ազդեցությունը, ինչպես նաև Հորդանանի ժողովրդի համար ստեղծվող նորանոր խնդիրները՝ հաշվի առնելով այս երկրում արդեն իսկ առկա բազմաթիվ, ներառյալ տնեսական մարտահրավերները», - Թուրքիա կայանալիք իր այցից առաջ ասել է արտգործնախարար Քերին:

Սիրիայի ընդդիմության վարչապետ Ղասան Հիթոն ավելի վաղ նշել է, թե ընդդիմությանն անհրաժեշտ է մեծածավալ օգնություն:

«Մեզ անհրաժեշտ է ռազմական օժանդակություն: Մեզ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն: Մեզ անհրաժեշտ է ցանկացած տեսակի օգնություն՝ կայունանալու և Սիրիայի ժողովրդին ծառայելը սկսելու համար», - ասել է Հիթոն:

Ռուսաստանի արտգործնախարար, անդրադառնալով Սիրիայի խնդրին, իր հերթին ասել է, թե Միացյալ Նահանգների նման ընդդիմությանն օժանդակող երկրները միայն նպաստում են Սիրիայում վիճակի վատթարացմանը:

«Յուրաքանչյուր հակամարտության ընթացքում հակամարտության կողմերից մեկին մեկուսացնելու կամ մեկուսացման համար նախատեսված մեխանիզմի առկայության դեպքում մենք պարզապես կորցնում ենք երկխոսություն ծավալելու կամ որևէ լուծում գտնելու հնարավորությունը», - ասել է արտգործնախարար Լավրովը:

ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտի վերլուծաբան Ստիվ Հեյդեմանը սակայն կարծում է, որ Վաշինգտոնը գնալով ավելի լավ է հասկանում, որ Սիրիայում շարունակվող հակամարտության նկատմամբ կիրառվող լուծումը չի գործում:

ԱՄՆ-ի արտգործնախարարը սակայն պնդում է, որ Միացյալ Նահանգների կողմից ուղղակի օգնության տրամադրման ավելացումը նպատակ է հետապնդում բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու և Սիրիայի որպես պետության քայքայումը կանխարգելմանն ուղղված ջանքերն են:
XS
SM
MD
LG