ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել այն, ինչը արտգործնախարարն անվանել է «խաղաղ բնակչության նկատմամբ անցյալ շաբաթ Սիրիայի մայրաքաղաքի մոտակայքում իրականացված քիմիական զենքի կիրառման հետքերը»:
Արտգործնախարար Քերիի համաձայն, ավելի քան 300 մարդու սպանությունն իրականացրածները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքի համար:
«Այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում, պետք է ցնցի աշխարհի խիղճը», - ասել է Ջոն Քերին՝ հավելելով. «Խաղաղ բնակիչների կոտորածը, կանանց, երեխաների և պարզապես անցորդների սպանությունը քիմիական զենքի կիրառմամբ բարոյապես պիղծ երևույթ է: Նման արարքին ներում չկա՝ հիմք ընդունելով ցանկացած չափանիշ: Եվ անկախ որոշ անձանց կողմից ներկայացվող պատճառաբանություններից և երկիմաստ արտահայտություններից, այն անհերքելի է»:
Սիրիայի կառավարությունը հերքում է անցյալ չորեքշաբթի օրը քիմիական զենքի կիրառմամբ հարձակում իրականացնելու մեջ իրեն ներկայացվող մեղադրանքները: Ռուսաստանի արտգործնախարարությունն իր հերթին երկուշաբթի օրը նշել է, թե հարձակումը կարող էր իրականացված լիներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող ուժերի կողմից՝ նախագահի նկատմամբ միջազգային գործողություններ հրահրելու նպատակով:
ԱՄՆ-ի արտգործնախարարը հերքել է այս պնդումները՝ նշելով, որ Սիրայի կառավարությունը վերահսկողություն է պահպանում երկրում առկա քիմիական զենքի պաշարների նկատմամբ, ունի այս զինատեսակի առաքման համար անհրաժեշտ հրթիռներն ու նախատեսում էր ազատել հարձակման ենթարկված տարածքներն ընդդիմության ներկայացուցիչներից:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունում լրագրողների հետ անցկացված հանդիպման ընթացքում Քերին ասել է, թե տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի մոտ ստեղծված պատկերացման հիմքում ընկած են փաստերը, ինչպես նաև առողջ դատողությունը:
«Ցանկացած ոգ, որը պնդում է, թե այս ահռելի ծավալի հարձակումը կարող էր լինել կեղծված, պետք է խորը ուսումնասիրի իր սեփական խիղճն ու բարոյական կողմնացույցը: Այն, ինչին մենք այսօր կանգնած ենք դեմ առ դեմ, իրական է: Եվ դա անհնար է հերքել», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին: