Մատչելի հղումներ

Նախագահ Քարզայը պահանջում է փոխել Աֆղանստանում վարվող պատերազմի ռազմավարությունը


Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կրկին անգամ խիստ քննադատության է ենթարկել կոալիցիոն ուժերի այն ռազմավարությունը, որն ուղղված է Աֆղանստանում զինյալների կողմից համառորեն իրականացվող հարձակումների դեմ:

Գերմանիայի խորհրդարանի խոսնակի այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Քարզայն ասել է, որ ներկայիս ռազմավարությունը «անարդյունավետ է» և բերում է միայն «քաղաքացիական անձանց սպանությունների»:

Նախագահ Քարզայի համաձայն, Աֆղանստանի ներկայիս ամենահրատապ կարիքներից մեկը զինյալների դեմ պայքարի ռազմավարության վերագնահատումն է:

Անցած շաբաթ նախագահը նույնպես արել էր նմանօրինակ մեկնաբանություններ` ասելով, որ ՆԱՏՕ-ն ու Աֆղանստանի ուժերը ահաբեկչության դեմ ուղղված պայքարում վճռական քայլեր չեն կատարում: Առաջխաղացման բացակայությունը նա վերագրել է ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ քաղաքացիական զոհերի դեպքերին, ինչպես նաև Պակիստանի հետ սահմանային գոտում զինյալների ապաստարանների առկայությանը:

Նախագահ Քարզայը նաև ասել է, որ Վաշինգտոնի կողմից որպես Աֆղանստանից զորքերի դուրսբերումը սկսելու վերջնաժամկետ սահմանված 2011 թվականի հուլիսը «բարձրացրել է » զինյալների «բարոյահոգեբանական վիճակը»:

XS
SM
MD
LG