Այս երկրի իշխանությունները հայտարարում են, թե ՝՝Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում անջատողականների կողմից անցկացված ընտրությունը չի կարելի օրինական համարել՛՛։
Ըստ APA լրատվական գործակալության հաղորդման, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս խոսքերով հանդես է եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը։
Նա ասել է, թե այս ընտրությունները չունեն իրավական հենք ու չեն կարող համարվել օրինական այնքան ժամանակ, ՝՝քանի դեռ Ադրբեջանն ու Հայաստանը չեն ստորագրել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիր, քանի դեռ մարդիկ չեն վերադարձել իրենց հայրենի երկիր՛՛։