ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավին, որի շրջանակներում նա ուրբաթ օրը շրջագայում է Օհայո և Փենսիլվանիա նահանգներում, նոր հարված է հասցվել՝ երկրի աշխատաշուկայում ստեղծված իրավիճակի մասին հրապարակված զեկույցում պարունակվող հիասթափեցնող տվյալների պատճառով:
Միացյալ Նահանգների կառավարության կողմից ուրբաթ օրը աշխատաշուկայի վերաբերյալ հրապարակված զեկույցում նշվել է, որ հունիս ամսվա ընթացքում երկրում գործատուներն ավելացրել են ընդամենը 80 հազար աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը մնացել է 8,2 տոկոս ցուցանիշի վրա:
Այս տվյալները վկայում են այն մասին, որ երկրում աշխատատեղերի ստեղծման գործընթացն արդեն երրորդ ամիսն է, ինչ թույլ ցուցանիշներ է գրանցում, ինչպես նաև խոչընդոտ ստեղծում նախագահ Օբամայի կողմից արվող այն հայտարարությունների համար, որոնց համաձայն նախագահի պաշտոնն իր կողմից զբաղեցնելուց հետո երկրի տնտեսական իրավիճակը բարելավվել է:
Միացյալ Նահանգներում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում նախագահ Օբամայի մրցակից Միթ Ռոմնին «անընդունելի բարձր» է անվանել գործազրկության մակարդակը՝ շեշտելով, որ նախագահի կողմից ընդունված միջոցառումները չեն նպաստել «Ամերիկան աշխատանքի վերադարձնելուն»:
Աշխատաշուկայի և գործազրկության վերաբերյալ հրապարակվող զեկույցները դարձել են աշխարհի խոշորագույն տնտեսությունում տիրող իրավիճակի ծանրաչափ և կարևոր դեր ունեն ԱՄՆ-ի նախընտրական պայքարում:
Օհայո և Փենսիլվանիա նահանգները երկրում նոյեմբեր ամսին կայանալիք նախագահական ընտրություններում կարևոր նշանակություն ունեն: Այս երկու նահանգներում նախագահ Օբաման հաղթանակ էր տարել 2008 թվականի ընտրություններում, և հասարակական կարծիքի վերջին հարցումների արդյունքները վկայում են այն մասին, որ Օբաման չնչին առավելություն ունի իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի նկատմամբ:
ԱՄՆ-ի նախագահն ընտրարշավի ընթացքում կաշխատի զարգացնել միջին դասի աշխատավոր ամերիկացիների կարիքների մասին հոգ տանողի իր պատկերը՝ ի համեմատություն Միթ Ռոմնիի, որը քաղաքականությամբ զբաղվելուց առաջ հարուստ գործարար է եղել: