Մատչելի հղումներ

Ճապոնիայում սգում են հազարավոր կյանքեր խլած հսկա ծովալիքի զոհերի մահվան հինգերորդ տարելիցը


A woman puts flowers into the sea to pray for victims of the 2011 earthquake and tsunami in Sendai, northern Japan, March 11, 2016.
A woman puts flowers into the sea to pray for victims of the 2011 earthquake and tsunami in Sendai, northern Japan, March 11, 2016.

Ճապոնիայում սգում են հազարավոր կյանքեր խլած հսկա ծովալիքի զոհերի մահվան հինգերորդ տարելիցը Ճապոնիայում հազարավոր մարդկանց կյանք խլած ցունամի-արհավիրքի հինգերորդ տարելիցին դեռևս խնդիրներ կան՝ տուժածներին իրենց բնակության վայրերը հետ վերադարձնելու առումով:

Ճապոնիայի ղեկավարները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը ճիշտ այն նույն պահին, երբ հինգ տարի առաջ հսկա ծովալիքը բախվեց Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին: Ավերածությունների մի մասը դեռևս մնացել է անփոփոխ:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն խոստացել է երկրի հյուսիսում զարկ տալ վերակառուցման ջանքերին։ 2Օ11 թվականին այստեղ էին ,երկրաշարժը և հսկա ծովալիքը վնասել Ֆուկուշիմա Դայիչի միջուկային էլեկտրակայանը:

Ճապոնիայի «Կարմիր խաչ» կազմակերպության համաձայն, հազարավոր ընտանիքներ և տարեց մարդիկ դեռևս տարհանված են իրենց բնակավայրերից: Իսկ տուժած 17Օ հազար մարդկանց մի մասըբնակվում է ժամանակավոր կացարաններում։ Մյուսները բնակարաններ են վարձելկամ էլ հեռացել են Ճապոնիայի այլ վայրեր:

Ճապոնիայի «Կարմիր խաչ» կազմակերպության համաձայն, Ֆուկուշիմայի միջուկային կայանից ռադիոակտիվ արտանետումները կանխարգելել են ավելի քան 100 000 մարդու վերադարձը իրենց բնակարաններ ու տներ: Սակայն արտանետումների վարակազերծման ջանքերի շնորհիվ որոշ մարդիկ ժամանակավորապես կամ հիմնավորապես վերադարձել են:

XS
SM
MD
LG