Մատչելի հղումներ

Ճապոնիան խստացնում է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները


Ճապոնիան խստացնում է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները
Ճապոնիան խստացնում է Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները

Ճապոնիայի իշխանություններն ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով Իրանի դեմ ուղղված ֆինանսական մի շարք նոր պատժամիջոցներ:

Ճապոնիայի նախարարների խորհուրդն ուրբաթ օրը հայտնել է, որ այն սառեցնում է Իրանի 106 կազմակերպությունների, մեկ ֆիզիկական անձի և երեք բանկի ֆինանսական միջոցները:

Երկրի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցների այժմ ենթակա են Իրանի ավելի քան 350 ֆիզիկական և իրավաբանական անձ:

Արևմտյան պետությունները կոչ են արել Ճապոնիային դադարեցնել նաև Իրանից չմշակված նավթի առաքումը, սակայն երկրի Էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Յուկիո Էդանոն ասել է, որ սահմանված պատժամիջոցներով չի նախատեսվում խոչընդոտել Իրանից նավթի ներմուծումը, քանի որ այն անհրաժեշտ է էներգակիրներով աղքատ Ճապոնիայի համար:

XS
SM
MD
LG