Իտալիայի նավատորմին մեկ օրվա ընթացքում հաջողվել է փրկել ձմեռային դժվարին պայմաններում Միջերկրական ծովի ջրերում փոքր նավակներով ուղևորություն կատարող ավելի քան հազար միգրանտի կյանքը:
Նավատորմի փոխանցմամբ՝ ուրբաթ օրն իրականացված գործողություններից մեկի ընթացքում փրկվել է 832 միգրանտ, մինչդեռ մեկ այլ գործողության ժամանակ նավատորմը փրկել է ևս 233 մարդու կյանքը:
Իտալիայի իշխանությունների համաձայն, փրկվածների թվում են հիմնականում Աֆրիկայից, Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից վտանգավոր ճանապարհորդության մեկնող մեծահասակներն ու երեխաները:
Իտալիայի իշխանություններն անցյալ տարի ուժեղացրել են վերահսկողությունը տարածաշրջանում այն բանից հետո, երբ Լամպեդուզա կղզու մոտ խորտակվել էր միգրանտներ տեղափոխող մի նավ: Այս վթարի հետևանքով զոհվել էր առնվազն 359 մարդ:
Աֆրիկայի պետություններում և Սիրիայում վատթարացող իրավիճակի հետևանքով հազարավոր մարդիկ փորձում են տեղափոխվել Եվրոպա, և նրանց ճանապարհը հաճախակի անցնում է Իտալիայի տարածքով: