ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները հինգշաբթի օրը ձերբակալել են ավելի քան 100 մարդ, որոնք անդամակցել կամ համագործակցել են իտալական մաֆիայի հետ:
ՀԴԲ-ը հինգշաբթի օրը ձերբակալել է կազմակերպության պատմության մեջ մեկ օրվա ընթացքում ձերբակալված ամենամեծ թվով մարդկանց:
Լրագրողների հետ անցկացրած հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը հայտնել է, որ ձերբակալություններն իրականացվել են այսօր` օրվա սկզբին:
Հոլդերի համաձայն, ձերբակալության գործողություններն իրականացվել են Նյու Յորք, Նյու Ջերսի և Ռոդ Այլենդ նահանգներում:
Ձերբակալվածների թվում կան Նյու Յորք քաղաքի տարածքում գործող իտալաամերիկյան կազմակերպված հանցավոր բոլոր հինգ խմբերի ներկայացուցիչներ: Մեկ անձ ձերբակալվել է Իտալիայում: Նրանք ձերբակալվել են թմրանյութերի վաճառքի, շորթումների և սպանությունների հետ կապված հանցագործություններ կատարելու պատճառով:
Նյու Յորքում որպես «Կոզա նոստրա» հայտնի հանցավոր «հինգ ընտանիքները» կապեր ունեն Սիցիլիայի մաֆիայի հետ: Վերջին տարիներին այս «ընտանիքները» կորցրել են իրենց նախկին հզորությունը` ձերբակալված անդամների կողմից իրավապահ մարմիններին տեղեկություններ հայտնելու պատճառով: