Ստամբուլի Քադիքոյ շրջանում տեղի են ունեցել բախումներ Խաղաղության միջազգային օրը նշող հավաքի մի խումբ մասնակիցների և ոստիկանության միջև:
«Հուրիեթ» թուրքական պատբերականի փոխանցմամբ, հավաքն անցկացվել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» («BDP») կուսակցության առաջնորդությամբ:
Հավաքի մասնակիցները սկսել են հավաքվել Ստամուլի Քադիոքյ հրապարակում կեսօրից հետո: Հրապարակ մուտք գործելիս հավաքի որոշ մասնակիցներ թույլ չտվեցին ոստիկանությանը զննել իրենց, որից հետո մահակներով զինված դիմակավոր մի խումբ հարձակում է կատարել ոստիկանների վրա` ստիպելով ոստիկաններին արցունքաբեր գազ կիրառել:
Հարձակվողների խումբը դիմել է փախուստի` ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով լցված շշեր նետելուց հետո:
Ոստիկանների և դիմակավոր անձանց խմբի բախումների ընթացքում դեպքի վայրում են գտվել տեղի բազմաթիվ բնակիչներ:
Խաղաղության միջազգային օրը աշխարհում նշվում է սեպտեմբերի 21-ին, սակայն Թուրքիայում այդ օրը նշվում է սեպտեմբերի առաջին օրը: