Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հեռանում է քաղաքականությունից:
Էհուդ Բարաքը երկուշաբթի օրն անսպասելիորեն հայտարարել է, թե չի մասնակցի երկրում հունվար ամսին կայանալիք ընտրություններին, սակայն կմնա իր զբաղեցրած պաշտոնում մինչև նոր կառավարության կազմավորումը:
70-ամյա նախկին վարչապետ Բարաքն ասել է, թե «հոգնել է քաղաքական կյանքից» և ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ընտանիքի հետ: Նա ասել է նաև, թե ցանկանում է տեղ ազատել բարձ պաշտոններ զբաղեցնելու այլ ցանկացողների համար:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահի համաձայն, Բարաքի որոշումը հարգանքի է արժանի: Վարչապետը բարձր է գնահատել իր երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ պաշտպանության նախարարի կողմից կատարված աշխատանքը:
Էհուդ Բարաքը, 2011 թվականին հեռանալով Իսրայելի աշխատանքային կուսակցությունից, հիմնադրել է ձախակողմյա կենտրոնամետ «Անկախություն» կուսակցությունը:
Բարաքը վերջին տարիներին դարձել էր վարչապետ Նեթանյահուի կողմնակիցը, սակայն երկուսի միջև հարաբերությունները լարվել են այն հարցի պատճառով, թե ինչպես ձեռք բերել Միացյալ Նահանգների աջակցությունն Իրանի նկատմամբ Իսրայելի վարվող քաղաքականության շուրջ: