Առաջիկայում կայանալիք անվտանգության գագաթաժողովում, Թուրքիան պատրաստվում է ճնշումներ գործադրել Իսրայելի վրա, վերջինիս կողմից իրականացված դեպի Գազայի գոտի մարդասիրական օգնությամբ բեռնված նավերի վրա հարձակումից հետո:
Մինչ այս պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե խզելու է Իսրայելի հետ ունեցած ռազմական և տնտեսական կապերը, եթե վերջինս ներեղություն չխնդրի մայիսի 31-ի հարձակման համար:
Ստամբուլում մեկնարկելիք «Հարաբերությունների և վստահության վերականգնումը Ասիայում» խորագրով վեհաժողովին նախատեսվում է Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի, Պակիստանի և Աֆղանստանի պաշտոնական ներակայացուցիչների մասնակցությունը:
Հունիսի 7-ին նախատեսվում են Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումները Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և Իրանի ղեկավար Մահմուդ Ահմադինեջադի հետ:
Թուրքական մամուլի փոխանցմամբ, խորհրդաժողովի ընթացքում հավանական են Իսրայելի նկատմամբ միջազգային դատարաններում քրեական գործ սկսելու վերաբերյալ` Թուրքիայի նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ: