Մատչելի հղումներ

Միջուկային մարտագլխիկներ Իսրայելից Հարավային Աֆրիկայի՞ն


Իսրայելի նախագահն ասել է, թե. “հրապարակման համար չկան փաստացի հիմքեր”:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հերքել է մի զեկույցում արտացոլված փաստերն առ այն, թե ինքը միջուկային մարտագլխիկներ է առաջարկել Հարավային Աֆրիկայի իշխանություններին 1975-ին` Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում եղած ժամանակ:

«The Guardian» բրիտանական օրաթերթում հրապարակված տեղեկատվությանն անդրադառնալով` Իսրայելի նախագահն ասել է, թե. “հրապարակման համար չկան փաստացի հիմքեր”:

Զեկույցը, որ տպագրվել էր մայիսի 23-ին, հենվելով Հարավային Աֆրիկայի իշխանությունների կողմից վերջերս հրապարակված պետական փաստաթղթերի վրա, նկարագրում է 1975 թվականին գաղտնի հանդիպումների ընթացքում Շիմոն Պերեսի կողմից միջուկային ռազմագլխիկների վերաբերյալ առաջարկությունները:

Հիշեցնենք, որ Իսրայելը մինչ այս ոչ հերքել և ոչ էլ հաստատել է լայնորեն տարածված այն տեղեկատվությունը, թե վերջինս միջուկային զենք ունի:

XS
SM
MD
LG