Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չեղյալ է հայտարարել Իսրայել կատարելիք իր այցը` Իսրայելի արտգործնախարարության աշխատողների կողմից աշխատանքը դադարեցնելու պատճառով:
Նախագահ Մեդվեդևի, Ռուսաստանի մի քանի հարյուր գործարարների և պետական պաշտոնյաների մի պատվիրակության այցը Իսրայել նախատեսված էր հունվարի կեսերին:
Այցը չեղյալ հայտարարելուց հետո դեռևս հայտնի չէ, թե երբ է այն կայանալու:
Իսրայելի արտգործնախարարության աշխատակիցներն արդեն մի քանի ամիս է, ինչ պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձերը:
Տեղեկանալով Ռուսաստանի նախագահի այցը չեղյալ հայտարարելու փաստի մասին` արտգործնախարարության աշխատողների արհեստակցական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի երկրի ֆինանսների նախարարի և նրա տեղակալների «հիմարությունն ու անփութությունը» վտանգում են երկրի ազգային շահերը և արտաքին հարաբերությունները: