Մատչելի հղումներ

«Համաս»-ն ազատ է արձակել Իսրայելի զինծառայողին


«Համաս»-ն ազատ է արձակել Իսրայելի զինծառայողին
«Համաս»-ն ազատ է արձակել Իսրայելի զինծառայողին

Իսրայելի զինվոր Գիլադ Շալիթն ազատ է արձակվել և վերադարձել է Իսրայել՝ մահմեդական «Համաս» շարժման կողմից պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալների հետ փոխանակման գործարքի արդյունքում:

Իսրայելի զինված ուժերի համաձայն, Շալիթը, որը գերի է ընկել 2006 թվականին, անցել է Իսրայելի տարածք երեքշաբթի օրը՝ նույն օրը «Համաս»-ի կողմից զինծառայողին Եգիպտոսի իշխանություններին փոխանցելուց հետո:

Շալիթը պետք է անցնի բժշկական քննություն և հեռախոսային զրույց ունենա իր ընտանիքի հետ՝ Իսրայելի կենտրոնական մասում գտնվող զորամասերում իր ընտանիքի հետ վերամիավորվելուց առաջ:

Ազատ արձակվելուց հետո Եգիպտոսի լրատվամիջոցներին տված հարցազրույցում Շալիթն ասել է, որ նա իրեն լավ է զգում և կարոտում է ընտանիքին և ընկերներին:

Փոխանակման գործարքի արդյունքում ազատ արձակված պաղեստինցի 477 բանտարկյալներն ավտոբուսներով հատել են Գազայի գոտու սահմանը, իսկ ևս 550 բանտարկյալ ազատ է արձակվելու երկու ամսվա ընթացքում:

Ազատ արձակված պաղեստինցիներից 100-ն ուղարկվելու է Հորդանան գետի արևմտյան ափ, իսկ մոտ 40-ը վտարվելու է Հորդանան, Թուրքիա, Քաթար և Սիրիա: Մնացածն ազատ են արձակվելու և տեղափոխվելու են Գազայի գոտի, որտեղ «Համաս» շարժումն իրենց հերոսների նման է պատրաստվում դիմավորել:

XS
SM
MD
LG