Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերիի Իսրայել կատարվելիք այցին ընդառաջ Իսրայելի իշխանությունները հայտնել են Արևմտյան Երուսաղեմում նոր բնակարաններ կառուցելու ծրագրերի մասին:
Երուսաղեմի քաղաքապետարանի խոսնակի համաձայն, քաղաքի պաշտոնյաները հավանության են արժանացրել բնակելի 69 շենքի շինարարության ծրագրերը, տրվել է նաև քաղաքի արաբաբնակ շրջաններից մեկում 22 բնակելի տան շինարարության թույլտվություն:
Մերձավոր Արևելք այցով ժամանած արտգործնախարար Քերին հինգշաբթի օրը Երուսաղեմում հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, իսկ ուրբաթ օրը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կհանդիպի պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասին:
Իսրայելի կողմից նոր բնակարանների կառուցումը վերջին մի քանի տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում խաղաղության բանակցությունները փակուղուց դուրս բերելու ճանապարհին հիմնական խոչընդոտն է:
Քուվեյթ նախօրեին կատարված այցի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել էր, թե Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդները ստանձնել են խաղաղության բանակցություններին նոր շունչ հաղորդելու պարտավորություն՝ միաժամանակ խոստովանելով, որ այս բանակցություններում առաջընթաց գրանցելը շատ դժվար կլինի:
Քերին ասել է նաև, որ և՛ Նեթանյահուն, և՛ Աբբասը ցանկանում են առաջ մղել խաղաղության գործընթացը, և ինքը չէր այցելի տարածաշրջան, եթե համոզված չլիներ, որ խաղաղության բանակցությունները վերսկսելը հնարավոր է: