Իրաքում իրականացված ռմբային մի քանի հարձակումների արդյունքում 1Օ մարդ է սպանվել։ Տասնյակ այլոք ստացել են մարմնական վնասվածքներ։ Հարձակումներն իրականացվել են Քարբալա սուրբ քաղաքում, մայրաքաղաք Քաբուլից 8Օ կմ հեռավորության վրա։
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել անձնագրային մի գրասենյակի բակում։ Մյուս պայթյուններն իրականացվել են այն պահին, երբ առաջին պայթյունից հետո այստեղ են ժամանել շտապ օգնության անձնակազմերը։
Նման հարձակումները վերջերս ավելի հաճախակի են տեղի ունենում Իրաքում, որտեղից ԱՄՆ-ը ունի մինչեւ այս տարեվերջ իր զորքերը հանելու մտադրություն։ ԱՄՆ-ի եւ Իրաքի պաշտոանական շրջանակներում այսօր մտահոգություններ կան ամերիկյան ուժերի հետքաշումից հետո անվտանգության պատասխանատվությունը Իրաքի իշխանությունների կողմից ստանձնելու կարողությունների հարցում։