Իրաքի կառավարական ուժերը և սունի զինյալները հինգշաբթի օրը շարունակել են պայքարը երկրի նավթի զտման խոշորագույն գործարանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:
Իրաքի վարչապետ Նուռի այլ-Մալիքին այս ընթացքում սպասում է Միացյալ Նահանգների պատասխանը «Իրաքի և Լևանքի իսլամական պետություն» խմբավորման զինյալների ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու մասին ավելի վաղ ներկայացված դիմումին:
Որոշ ականատեսների համաձայն, սունի զինյալներն իրենց սև դրոշները բարձրացրել են Իրաքի Բեյջի քաղաքում գտնվող նավթամշակման գործարանը շրջապատող պահակային աշտարակների վրա, ինչը կարող է նշանակել, որ երկրի համար կենսական նշանակություն ունեցող այս հաստատությունն անցել է զինյալների վերահսկողության տակ:
Իրաքի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները սակայն պնդում են, որ Բեյջիի նավթամշակման գործարանը պաշտպանող կառավարական ուժերը գտնվում են տեղում և կանոնավոր կապ են պահպանում Բաղդադի հետ:
Բեյջիի նավթամշակման գործարանի հզորությունը կազմում է Իրաքում նավթի զտման հզորությունների քառորդ մասը: Գործարանի երկարատև անգործությունը կարող է առաջացնել հերթեր բենզալցակայաններում և խնդիրներ էլեկտրամատակարարման հետ, ինչը կարող է է՛լ ավելի խորացնել Իրաքում ծավալված քաոսը:
Միացյալ Նահանգների հրամանատարական անձնակազմի ղեկավար, բանակի գեներալ Մարտին Դեմփսին ԱՄՆ-ի Սենատի ենթահանձնաժողովներից մեկում նախօրեին անցկացված լսումների ժամանակ տեղեկացրել էր, որ Իրաքը դիմել է Միացյալ Նահանգներին՝ նավթի զտման հիմնական գործարանը չորեքշաբթի օրը գրոհած զինյալների ուղղությամբ օդային հարված հասցնելու խնդրանքով:
ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության սենատոր Լինդսի Գրեհեմն իր հերթին կարծիք է արտահայտել այն մասին, որ Իրաքի կառավարության խնդրանքը բավարարելը բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի կարծիքով, զինյալների ակտիվացման համար պատասխանատու են ոչ միայն ծայրահեղականները, այլ նաև Իրաքի կառավարությունը, որը չի ստեղծել աշխատանքային հարաբերություններ երկրի տարբեր խմբերի առաջնորդների միջև: