Մատչելի հղումներ

Իրաքի քրիստոնյաները լքում են երկիրը


Իրաքի քրիստոնյաները լքում են երկիրը
Իրաքի քրիստոնյաները լքում են երկիրը

Փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի գործակալության համաձայն, հոկտեմբեր ամսին Մոսուլ քաղաքում քրիստոնեական եկեղեցու վրա կատարված և մարդկային բազմաթիվ զոհերի բերած հարձակումից հետո սկսվել է քրիստոնյաների զանգվածային արտագաղթը Բաղդադից և Մոսուլից:

Գործակալության խոսնակ Մելիսա Ֆլեմիգի համաձայն, այս երկու քաղաքները լքած մոտ 1000 ընտանիք նոյեմբերի սկզբին տեղափոխվել են Քրդստանի տարածաշրջան և Նինվե: Ֆլեմինգն ուրբաթ օրը նշել է, որ գործակալությունը տեղեկացել է մի քանի դեպքերի մասին, երբ մարդիկ լքում են իրենց տները սպառնալիքներ ստանալու պատճառով:

Նա նույնպես նշել է, որ կազմակերպության գրասենյակները Սիրիայում, Հորդանանում և Լիբանանում հաղորդել են, որ այդ երկրներ Իրաքի քրիստոնյաների տեղափոխությունը հետզհետե աճում է:

«Ալ-Քաիդա»-ի զինյալները հոկտեմբերի 31-ին հարձակում էին կատարել Բաղդադում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից մեկի վրա և պատանդ վերցրել ավելի քան 100 հավատացյալի: Պատանդներին ազատելու համար Իրաքի ուժերը գրոհել էին եկեղեցու շենքը: Իրաքի պաշտոնատար անձանց համաձայն, այս իրադարձությունների զոհ է դարձել 46 հավատացյալ:

XS
SM
MD
LG