Մատչելի հղումներ

Ռմբակոծությունների ալիք Բաղդադում


Ռմբակոծությունների ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, կան բազմաթիվ տուժածներ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեքենաներում պայթուցիկ նյութերի տեղադրման միջոցով իրականացված ռմբակոծությունների ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, կան բազմաթիվ տուժածներ:

Ոստիկանության համաձայն, զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է քաղաքի «Սադր Սիթի» անվանումը կրող թաղամասում, որտեղ հարձակումների հետևանքով զոհվել է յոթ մարդ:

Պայթյուններն իրականացվել են քաղաքի բաց շուկաներում և ավտոկայանատեղերում:

Ռմբակոծությունների համար պատասխանատվություն դեռևս ոչ ոք չի ստանձնել:

Իրաքում փոքրամասնություն կազմող սունիների և իշխանության գլուխ կանգնած շիաների միջև լարվածությունը հետզհետե ավելացել է այս տարվա ապրիլից, երբ ոստիկանությունը բռնի գործողությունների էր դիմել սունի ցուցարարների նկատմամբ: Սունիները մեղադրում են Իրաքի կառավարությանն իրենց քաղաքական ասպարեզից գրեթե հեռացնելու և պահանջներն անտեսելու մեջ:

Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնյաների համաձայն, Իրաքում տեղի ունեցող բռնությունների զոհ է գնացել արդեն մի քանի հազար մարդ: ՄԱԿ-ը մտավախություն ունի, որ այս երկրում կարող է ծավալվել քաղաքացիական նոր պատերազմ:
XS
SM
MD
LG