Մատչելի հղումներ

Իրանի գերագույն ղեկավարը հերքում է դավադրություն կազմակերպելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները


Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարում է, թե ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու ծրագրերի համար Իրանի դեմ ԱՄՆ-ից հնչող մեղադրանքները անհեթեթություն են։ Նրա խոսքերով, այս ամենի նպատակն Իրանին մեկուսացնել է։ Այաթոլլահի մեկնաբանույթյուններն այս երկրի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հերքումն էր։


ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը
երեքշաբթի օրն էր հայտարարել, թե բացահայտել է Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբիերին սպանելու դավադրությունը եւ մեղադրանքներ ներկայացրել դավադրության մեջ ներքաշված երկու իրանցիների։ Ըստ նույն աղբյուրների, նրանցից մեկը պատկանում է Իրանի վերնախավային հեղափոխական պահակազորին։


Ինչպես ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդն է ասել, այս պահին ԱՄՆ-ի եւ Իրանի պաշտոնատար անձանց միջեւ ընթանում են ուղիղ բանակցություններ։ Նրա խոսքերով, նպատակն այն է, որ ԱՄՆ-ը Իրանին հստակ կերպով տեղեկացնի, որ նման վարվելակերպն Վաշինգտոնի համար անընդունելի է, եւ որը ոտնահարում է ԱՄՆ-ի եւ միաջազգային օրենքները։


Իսկ ահա ինչպես Իրանի Մեհր լրատվական գործակալությունն է տեղեկացնում, մեջբերելով Իրանի պաշտոնատար անձանց, որեւէ ուղիղ հանդիպում կողմերի միջեւ տեղի չի ունեցել։

ԱՄՆ-ը եւ Իրանն առանձին-առանձին նամակներ են հղել ՄԱԿ-ին։ Ամերիկյան նոտայում ասված է, թե դավադրությունը եղել է գաղտնի ու հովանավորվել Իրանի կառավարության կողմից։ Իրանի նամակում արտահայտվում է այս մեղադրանքների համար Թեհրանի զայրույթը եւ հերքվում ՝՝արհեստական կերպով ստեղծված ու անհիմն՛՛ մեղադրանքները։

XS
SM
MD
LG