Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի օրը հնգօրյա ճամբորդություն սկսեց դեպի լատինամերիկյան երկրներ, ինչը ԱՄՆ-ը համարում է հուսահատ քայլ մի պետության կողմից, որը միջուկային իր ծրագրերի պատճառով տառապում է ծանր պատժամիջոցների ներքո։
Ահմադինեջադը նախ կայցելի Վենեսուելա, այնուհետեւ՝ Նիկարագուա, Կուբա եւ Էկվադոր։ Իրանի թերթերը մեջբերում են այդ չորս երկրների ՝՝հեղափոխական ոգին՛՛ ողջունելու մասին նախագահի խոսքերը։
Իրանի նախագահը վերջին տարիներին հաճախ է գովեստի խոսքերով հանդես գալիս ձախակողմյան եւ Լատինական Ամերիկայի, հակաամերիկյան տրամադրություններով հայտնի ղեկավարներին, հատկապես Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին սատարելու մասին հայտարարություններով։
ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ուրբաթ օրն էին հորդորել լատինամերիկյան երկրներին չխորացնել կապերն Իրանի հետ։ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը քննադատել է Իրանի կառավարությանը ՝՝նոր դաշնակիցներ ձեռք բերելու անկարողության՛՛ համար։
Իր ճամբորդության ժամանակ Ահմադինեջադը հանդիպելու է նաեւ Վենեսուելայի եւ Նիկարագուայի նախագահներ Չավեսին ու Դանիել Օրտեգային։