Կոնգրեսի հանրապետականները խիստ ընդդիմանում են հուլիսին Իրանի հետ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ու Ռուսաստանի ձեռքբերված պայմանագրին, սակայն ձախողվում են այն մերժելու նախաձեռնության մեջ: Մի քանի հանրապետականներ, որոնք նախագահի թեկնածու դառնալու համար մրցապայքարի մեջ են, շեշտել են, որ իրենք նույնպես ձգտելու են խափանել գործարքը: Սակայն ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության գծով խորհրդական Քոլին Քահլը համարում է, որ վարչակազմը վստահ է պայմանագրի կենսունակության մեջ:
«Մինչ նոր նախագահի երևան գալը ունենք մեկ ու կես տարի և երկու կողմերը պետք այդ ընթացքում ցուցադրեն իրենց նվիրվածությունը պայմանագրի տառին ու ոգուն, և ինչքան կողմերի միջև փոխվստահություն հաստատվի, որ գործարքը ի կատար է ածվում, այնքան քաղաքականապես ավելի կենսունակ կլինի այն հետագայում»:
Հիշեցնենք, որ ըստ պայմանագրի՝ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները կհանվեն, եթե Իրանը սահմանափակի միջուկային իր ծրագիրը։
Իրանը երկար ժամանակ ժխտում էր միջուկային զենք ստեղծելու նկրտումների վերաբերյալ մեղադրանքները՝ պնդելով, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, ինչպես օրինակ բժշկական հետազոտությունները ու էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Տիգրան Մարտիրոսյան