Մատչելի հղումներ

Իրանը քննադատել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի կողմից ռադարի տեղադրման ծրագրերը


Իրանը քննադատել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի կողմից ռադարի տեղադրման ծրագրերը
Իրանը քննադատել է Թուրքիայում ՆԱՏՕ-ի կողմից ռադարի տեղադրման ծրագրերը

Իրանը քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանությունների որոշումը, որի համաձայն Թուրքիայում տեղակայվելու է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մասը կազմող վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշման համակարգը:

Իրանի իշխանությունների համաձայն, նման քայլը մեծացնելու է լարվածությունը տարածաշրջանում: Արտաքին գործերի նախարար Ռամին Մեհմանփարասթի համաձայն, Իրանն ակնկալում է, որ իր հարևանները չիրականացնեն քաղաքականություն, որը կարող է «բարդ հետևանքներ» ունենալ:

Թուրքիայի զինված ուժերի պաշտոնատար անձինք անցյալ շաբաթ հայտնել են, որ այս երկրում անցկացվել է հակահրթիռային համակարգը գործարկելու մասին տեխնիկական բանակցությունների եզրափակիչ փուլը:

ՆԱՏՕ դաշինքն անցյալ տարի Պորտուգալիայում կայացած գագաթաժողովի ընթացքում հաստատել է Իրանի բալիստիկ հրթիռների դեմ Եվրոպան պաշտպանելու համար հակահրթիռային համակարգ ստեղծելու մասին որոշումը:

XS
SM
MD
LG