Իրանի խորհրդարանը, օդային տրանսպորտի և ճանապարհային անվտանգության քննադատության պատճառով, աշխատանքից ազատել է երկրի տրանսպորտի նախարար Համիդ Բեհբահանիին։ Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի զինակից Բեհբահանիին զբաղեցրած պաշտոնից ազատելու օգտին խորհրդարանը քվեարկել է երեքշաբթի օրը։
Քննադատները մեղադրել են Բեհբահանիին սխալ կառավարման, ինչպես նաև բազմաթիվ զոհերի պատճառ դարձած օդային և ճանապարհային վթարներին պատշաճ կերպով չարձագանքելու մեջ։
Իրանում վերջերս տեղի են ունեցել օդանավերի բազմաթիվ վթարներ՝ ներառյալ հունվար ամսվա սկզբին տեղի ունեցած վթարը, որի արդյունքում զոհվել էր 77 մարդ։
Վթարների պատճառ է համարվում օդանավերի մաշվածությունն ու տեխնիկական վատ սպասարկումը։
Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցները թույլ չեն տալիս Արևմուտքի պետություններից գնել նոր օդանավեր կամ պահեստամասեր։