Օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակի պատճառով Թեհրանում այս չորեքշաբթին հայտարարվել է ոչ աշխատանքային օր:
Քաղաքում չեն գործելու պետական գրասենյակները, բանկերն ու դպրոցները:
Իրանի օդերևութաբանական կազմակերպության ղեկավարը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի լեռներով շրջափակված մայրաքաղաքի աշխարհագրական դիրքը և օդի ուղղագիծ կայունությունը ` ինվերսիան նպաստում են քաղաքում օդի աղտոտմանը:
Իրանի մայրաքաղաքը վերջին տարիներին պայքարում է օդի աղտոտվածության դեմ, որին նպաստում են նաև բնակչության և կապարացված վառելիք օգտագործվող ավտոմեքենաների թվի աճը:
Ոչ աշխատանքային օրվա պատճառով երկրի տնտեսությունը կրելու է մոտ 130 միլիոն դոլարի վնաս: